Ցուցակաորս

08/09/2011

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում Թալինի տարածքային ստորաբաժանումից երեկ ահազանգ է ստացվել, որ Թալինում եւ շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով եւ նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ: «Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ եւ բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի հետ մինչեւ ժ. 15։00-ը կապվել այդպես էլ չի հաջողվել. տեղի Ոստիկանության հերթապահ բաժնի ներկայացուցչի փոխանցմամբ` նրանք բացակայել են աշխատանքի վայրից: ««Ժառանգությունը» հետամուտ է լինելու Ոստիկանության կողմից այս ապօրինի գործողության պատճառները եւ դրա պատվիրատուներին պարզելու գործում: Հավելյալ տեղեկություններ ստանալուն պես այդ մասին անմիջապես տեղյակ կպահենք լրատվամիջոցներին»,- ասված է «Ժառանգության»` երեկ տարածած հաղորդագրությունում: