Միայն լավը` կամ ոչինչ

08/09/2011

Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմից բոլոր նախարարություններին հրահանգել են անկախության 20-ամյակի առիթով ոլորտային ֆիլմեր պատրաստել եւ հեռուստատեսությամբ ցուցադրել: Արդեն մեկ ամիս է, ինչ նախարարությունները լծվել են այդ գործին: Նրանք պետք է ներկայացնեն, թե անկախության 20 տարիների ընթացքում որքան ձեռքբերումներ, բարեփոխումներ եւ նման լավ բաներ են արել: Այդ ֆիլմերը պետք է այնպիսի տպավորություն թողնեն, որ այդ ձեռքբերումները եղել են հատկապես գործող եւ նախկին` քոչարյանական իշխանության ներկայացուցիչների շնորհիվ: Առաջիկայում արդեն հեռուստատեսությունները կցուցադրեն նախարարությունների ֆիլմերը: