Մխիթարանքի խոսքեր չունի

10/09/2011

«Բանակում ամեն զոհը մեզ համար ողբերգություն է: Անկեղծ եմ ասում, այլ կերպ մտածել չեմ կարող, չէ՞ որ ես էլ երեխաներ ունեմ: Հայրը կորցրել է իր որդուն, ի՞նչ մխիթարանքի խոսք ասեմ նրան, ինչ ասում ենք` չի ընդունվում, նա որդի է կորցրել…»,- մեր թղթակցին տված հարցազրույցում` անդրադառնալով բանակում արձանագրվող սպանություններին, ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Հարցին, թե բողոքների մեծ մասը վերաբերում է նաեւ նրան, որ իրենց երեխաների դիակների վրա բռնության հետքեր կան, սակայն մահվան եզրակացության մեջ նշված է լինում` որպես ինքնասպանություն, նա պատասխանել է. «Ես դատաբժշկական փորձագետ չեմ, ոչ էլ փորձագիտության ղեկավարը: Նա՛ պետք է պատասխանի, թե ինչ է գրել եւ ինչու է գրել: Ես նույնիսկ նրա հեռախոսահամարը չունեմ, ես չգիտեմ, թե նա ով է, որ ասեմ՝ այսպես կամ այնպես գրի: Ինքն է իր գործի պատասխանատուն, եթե տվյալներ ունեք, գնացեք իրեն հարցրեք, թե ինչու է այդպես գրել: Իմ դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ լինի պարզ ու ճիշտ, որ յուրաքանչյուր մեղավոր իր պատիժը ստանա»: