Առաջ, Հայաստան

11/07/2011

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2009 թվականին անցկացվել է ծնելիությանը եւ արտագաղթին նվիրված մի հետազոտություն, որի տխուր արդյունքները հրապարակվել են երեկ տեղի ունեցած ասուլիսում։ Ահա դրանցից մի քանիսը. Հայաստանում առաջիկա երեք տարիներին հաջորդ երեխան ունենալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 16%-ը, լիարժեք բացառել` 68%-ը։ Յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի երեխաների թիվը կազմել է 1.5, մինչդեռ պարզ վերարտադրության համար անհրարժեշտ է 2.1 երեխա։ Նույն հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 44%-ը ապագան Հայաստանում չի տեսնում։ Նշենք, որ վերջին շրջանում սա առաջին միջազգային հրապարակումը չէ, որը ցույց է տալիս մեր սոցիալ-տնտեսական վիճակի ողջ «հմայքը»։