Հարցաքննվել է

11/07/2011

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը անցած ուրբաթ օրը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում իբրեւ վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ Ավագյանը հարցաքննվել է վերջերս YouTube-ում հայտնված մարտի 1-ի իրադարձությունները պատկերող մի քանի տեսանյութերի տեղադրման կապակցությամբ: Ավագյանը հաստատել է Հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու փաստը, սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասները: