«Եթե պատերազմ սկսվի, Եգիպտոսը կաջակցի Ադրբեջանին»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Սաբիր Մանսուրը: «Մենք աջակցում են խնդրի կարգավորմանը ՄԱԿ-ի բանաձեւերի շրջանակում: Մենք ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, որովհետեւ խաղաղությունը մեծ նշանակություն ունի: Եգիպտոսն Ադրբեջանի բարեկամ եւ եղբայր երկիրն է։ Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Իսկ եթե Ադրբեջանին այլընտրանք չմնա, եւ պատերազմ սկսվի, մենք կաջակցենք Ադրբեջանին»,- ասել է նա: