Շնորհավորել են

03/09/2011

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն ձեռքբերումն է: 20 տարի առաջ` հռչակվելով որպես անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն եւ անցած տարիներին հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ամրագրեց սեփական հողում ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր օրինական իրավունքը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախության 20-ամյակի կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ բոլորիս հետեւողական աշխատանքի արդյունքում Արցախի անկախությունը կճանաչվի նաեւ միջազգային հանրության կողմից»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն