Ներիշխանական կուլիսների խոսակցությունների համաձայն` ՃՈ պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո աշնանը սկսվելու է պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների նոր շղթա: Կձերբակալվեն կամ աշխատանքից կազատվեն հանրության շրջանում առավել կոռումպացված համբավ ունեցող չինովնիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդպիսով ընտրություններին ընդառաջ իշխանությունները թե հանրությանը, թե միջազգային կառույցներին ցույց կտան, որ պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ժողովրդին թալանողներին հեռացնում են համակարգերից ու կալանավորում: Ասում են, թե իշխանությունները պաշտոնյաների մի ցանկ են կազմել, որոնցից պետք է ազատվեն մինչեւ տարեվերջ: Այդ պաշտոնյաների շարքում նշվում են նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունները: Կարծիք կա, թե Շիրակի մարզում Վ. Ղուկասյանի փոխարեն ազդեցության լծակներն ամբողջովին կհանձնվեն մարզպետ Աշոտ Գիզիրյանին: