ՌԴ-ն դեմ է

01/09/2011

«Քանի դեռ կա համաշխարհային հնարամիտը` ԱՄՆ-ը, կարծիք կար, թե Կոնգրեսն ու իշխանությունները կկարողանան երկխոսության գործընթացն արդյունավետ տանել, որովհետեւ դա ապահովվում էր, ասենք, տրանսֆորմացիայի առավել արդյունավետ ընթացքը` ՀՀ իշխանական եւ քաղաքական համակարգերը տանել դեպի Արեւմուտքի եւ նրա շահերի ենթակայության»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն` անդրադառնալով երկխոսության թեմային: Վերջինս նաեւ ակնարկել է, թե այդ երկխոսությունն առկախվեց ՌԴ-ի միջամտությամբ: «Կա աշխարհաքաղաքական երկրորդ խաղացողը` ՌԴ-ն, որը երկխոսությունը դիտարկում է որպես իր շահերի դեմ ուղղված գործիք: Քանի որ ՌԴ-ն էլ ուզում է Հայաստանին իր շահերին ծառայեցնի, ապա նա այդ գործընթացին դեմ է»,- ավելացրել է Ա.Մանուչարյանը: