Պետդեպից` «Ազատ դեմոկրատներ»

03/09/2011

Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սահանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր: