«Wikileaks»-ի փաստաթղթերից մեկն անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի «գործունեությանը»: Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Թեֆթը 2009թ. սեպտեմբերին ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված իր նամակում գրում է, որ մի շարք ապացույցներ վկայում են այն մասին, որ Նինո Բուրջանաձեի ամուսինը` Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն, մեծ գումարներ է ստանում Ռուսաստանում ապրող վրացիներից, որոնցից ոմանք, հավանաբար, քրեական հեղինակություններ են: Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դեսպանին ասել էր, թե ապացույցներ կան առ այն, որ Բիցաձեն դրամական միջոցների հիմնական մասը ստացել է Մոսկվայում ապրող «օրենքով գողերից»` Հայաստանի միջոցով: Նախարարը նաեւ հայտնել է, որ Բուրջանաձեն եւ Բիցաձեն հաճախ են Եվրոպա գնում, որտեղ էլ հանդիպումներ են ունենում «օրենքով գողերի» հետ: