«Չի կարելի ասել, թե Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հերթական հնարավոր հանդիպումը վերջին հնարավորությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Սահիբ Ալըեւը` մեկնաբանելով այն տեղեկությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստվում է կազմակերպել Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի միջեւ հերթական հանդիպումը, որը դիվանագիտական շրջանակները գնահատում են որպես վերջին հնարավորություն: «Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը բարձր մակարդակով չեն հաստատել հերթական հանդիպման մասին լուրը: Ճիշտ չէ դա գնահատել որպես վերջին հանրավորություն»,- ասել է նա: