«Ի՞նչ անենք, տանենք` փո՞ղ տանք, որ Տիգրան Առաքելյանին թողնեն: Ինչպես օրենքներն են նախատեսում, եւ ինչպես այդ օրենքներն ուրիշների վրա է տարածվում, այդպես էլ նրա վրա է տարածվում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Տ.Առաքելյանին ազատ արձակելու խնդրին: Հիշեցնենք, որ վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե պատրաստ են վերսկսել առկախված երկխոսությունը, եթե Տ.Առաքելյանն ազատ արձակվի: «Ես երկու ձեռքով կողմնակից եմ, որ օրենքի շրջանակում ինչքան մեղմացում կա, ինչքան հնարավոր է, կատարվի, եւ լավ լուծումներ գտնվի»,- ավելացրել է Գ.Սահակյանը: