Լավ էլ ապրում ես, Սերգո ջան

13/09/2011

Մեր տեղեկություններով` ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նպատակ ունի իր որդուն` Սարգիս Երիցյանին, դարձնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ասում են, որ իշխանությունների հետ այդ հարցը նա արդեն կարգավորել է: Հիշեցնենք, որ մինչ այս Սերգո Երիցյանն ամեն ինչ արեց, որպեսզի իր որդին հայտնվի ՀՀ դատավորների թեկնածուների նորացված ցուցակում, որը երկու ամիս առաջ հաստատվել է ՀՀ նախագահի կողմից: Այժմ Սերգո Երիցյանի որդին` Սարգիս Երիցյանն, աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատում` որպես դատավորի օգնական, որտեղ, ասում են` որոշ դատավորների համար լավ սուրճ եփողի համբավ ունի: Հիշեցնենք, որ ՀՀ-ում դատավորներ կարող են նշանակվել միայն ՀՀ նախագահի կողմից հաստատված ցուցակից: Այժմ դատավորների թափուր տեղերը 13-ն են, այնինչ ցուցակում 20 պաշտոնյաների զավակների անուններ կան: Մինչեւ տարեվերջ եւս 6-7 տեղ կազատվի` մի շարք դատավորների թոշակի անցնելու կապակցությամբ: