«Քանի դեռ չեն լուծվել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները, կայունությունը Հարավային Կովկասում կարող է ցանկացած պահի խախտվել»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քուրտ Վոլկերը` ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները նախ պետք է լուծեն իրենց ներքին խնդիրները, քաղաքական բարեփոխումներ կատարեն եւ հզորացնեն տնտեսությունները: «Ինչքան մեծ հաջողության հասնեն Հարավային Կովկասի երկրները ազատության եւ բարեկեցության հարցում, այնքան հեշտ կլինի հակամարտությունների լուծումը»,- նշել է Վոլկերը: Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, որին, ինչպես Վոլկերն է նշել` ինքը վաղուց է հետեւում, ապա նա ասել է. «Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել եւ գործել տարածաշրջանի ժողովուրդների հետաքրքրություններից ելնելով»: