Թեկնածուն Բախչագուլյանն է

13/09/2011

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելու է ոչ թե ԿԸՀ ներկայիս կազմից, այլ` ՀՀ վճռաբեկ դատարանը (որի քվոտայով էր ԿԸՀ անդամ, ապա ԿԸՀ նախագահ նշանակվել նախկին նախագահ Գարեգին Ազարյանը) նոր թեկնածու է առաջադրելու, որն էլ նշանակվելու է ԿԸՀ նոր նախագահ: Նույն աղբյուրի փոխանցմամբ` դեռեւս ամենահավանական թեկնածու է համարվում ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը: