Թանկարժեք նվեր դատախազին

13/09/2011

Henaran.am-ի Լոռու մարզի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Լյովա Երանոսյանը Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանին ծննդյան օրվա կապակցությամբ բավականին թանկարժեք նվեր են մատուցել: Նրանք դատախազին 95-100.000 դոլար արժողությամբ «Լենդ կրաուզեր» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա են նվիրել: Ըստ կայքի` Կարեն Շահբազյանը Լոռու մարզում «բավականին ազդեցիկ է եւ, այսպես ասած, իր դիրքերը դրել է: Այնպես որ, տեղական բարձրաստիճան չինովնիկները փորձում են խնդիրներ չունենալ նրա հետ»: Նույն կայքի փոխանցմամբ` Շահբազյանը վերջերս փորձ է արել իր տիրույթում պահել նաեւ Լոռու նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին: Նրան դատախազը հրավիրել է իրենց մոտ նիստի, բայց մարզպետը չի գնացել: