Քննարկելու են

13/09/2011

Այսօր` սեպտեմբերի 13-ին, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը: Այդ առնչությամբ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ամերիկահայերին կոչ է անում կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականի հետ, եւ դժգոհությունը հայտնել Ռիկարդոնեի թեկնածության հաստատման առնչությամբ: «ԱՄՆ Սենատի հարցերին պատասխանելու ժամանակ Ֆրենսիս Ռիկարդոնեի թույլ տված փաստացի սխալները եւ ցուցաբերած կողմնակալությունն ապացուցեցին, որ նա սխալ թեկնածու է` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր գործունեությունը շարունակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հաֆերնի թեկնածությունը եւս: