Հնարավոր է առաջընթաց, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր 10 առաջարկները

24/09/2011

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սեպտեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ է քաշել Կազանում: Անդրադարձ է կատարվել նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը: