Մեռնեմ սրտիդ

17/09/2011

«7 օրի» հարցին, թե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների հետ ունեցած այդքան հակասություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցությունն ի՞նչ «սրտով էր նստել» ՀԱԿ-ի հետ երկխոսության սեղանի շուրջ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «ՕԵԿ-ի սիրտը շատ մեծ է: Սա` մեկ: Երկրորդ` ՕԵԿ-ը մանրախնդրությամբ զբաղված չէ: ՕԵԿ-ը Հայաստանի քաղաքական խնդիրներն առաջ տանող ուժերից մեկն է, եւ ՕԵԿ-ն իր կենսագրությունում թույլ չի տա զբաղվել մանրախնդրությամբ, թե ով ինչ ասաց, ով ինչ արեց, ոնց արեց»: