Կարեւորագույն նախապայմանը

27/09/2011

«Մեր կուսակցության մոտեցումն այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն իրենց ապագան: Պուտինի առաջադրումը ոգեւորություն գուցե առաջացնում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում, բայց դա, իմ կարծիքով, արդեն երեկվա օրն էր: Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ քաղաքացիներն այլեւս պետք է փորձեն ինքնուրույն տնօրինել իրենց բախտը եւ իրենց ընտրության միջոցով ձեւավորեն իշխանություն` անկախ նրանից, թե ՌԴ-ում ով է իշխանության: Պետք է ստիպենք ՌԴ-ին հաշվի նստել ՀՀ ժողովրդի ընտրության հետ: Սա կարեւորագույն նախապայմանն է անկախ պետություն լինելու համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով 2012թ. ՌԴ նախագահական ընտրություններում Վ.Պուտինի առաջադրմանն ու այդ առթիվ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներում արձանագրված ակտիվությանը: