«Սահման-2011» համատեղ գործողության արդյունքում, որն անց է կացվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՆԳՆ-ների կողմից սեպտեմբերի 19-25-ը, ձերբակալվել է 50 մարդ, ովքեր գտնվում էին հետախուզման մեջ եւ մեղադրվում էին Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Ձերբակալվել է նաեւ 30 մարդ, ովքեր հետախուզման մեջ են եղել ՌԴ ՆԳՆ օրգանների կողմից, 22 մարդ ձերբակալվել է որպես կասկածյալ: Օպերացիայի իրականացման շրջանակներում բռնագրավվել է նաեւ զենք եւ զինամթերք: Օպերատիվ-հետախուզական միջոցառման հետեւանքով բացահայտվել է թմրանյութերի անօրինական շրջանառության 16 փաստ: Փաստի առնչությամբ բռնագրավվել է 3 կգ 500 գրամ տարատեսակ թմրանյութ: