Հայաստանը ես չեմ

27/09/2011

«Հայկական հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձանից հարցազրույց վերցնելու: Ինձ ասացին, թե տեղյակ են իմ հայկական ծագման մասին, եւ, որ վախենում են, թե ես կարող եմ բարդույթավորվել դրանից: Ես նրանց պատասխանեցի` ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը: Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,- նախօրեին վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: