Ծառայում են մարզպետին, քաղաքապետին

06/10/2011

«Գաղտնիք չէ, որ դպրոցի տնօրենների մեծ մասը, հաճոյանալու համար իրենց մարզպետին կամ քաղաքապետին, պիտի նույն կուսակցական նշանը կրեն եւ ամեն ջանք ներդնեն, որ իրենց ծառայությունների բարձր աստիճանը ցույց տան: Եվ երբ ընտրություններից հետո այդ ծառայությունը լավ արդյունքներ է տալիս, իրենք պաշտպանված են զգում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` հավելելով, թե դրանից հետո ինչ խայտառակություն էլ անեն, ընտրական գործընթացում ինչպես էլ ուսուցիչներին ճնշեն, միեւնույն է` պաշտպանվում են: