Նախօրեին ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «իրենց միակ պահանջն այս պահին 1 տարի շուտ արտահերթ նախագահական ընտրություններն են»: Հիշեցնենք, որ հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. փետրվարին: Արդյո՞ք Ա.Սարգսյանը 1 տարի առաջ ասելով` նկատի ուներ հաջորդ տարվա փետրվարը: Այսինքն` ՀԱԿ-ը նախագահական ընտրություններ է պահանջում ոչ թե հիմա, այլ 2012-ի փետրվարի՞ն: «Ոչ, պարզապես ժամանակային առումով ճիշտ չեմ հաշվել, չեմ կոնկրետացրել: Բայց միանշանակ կոնկրետ եմ ասում, որ իմ կարծիքով` առաջին հերթին պիտի լինի արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ պատրվակները, թե խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ես նման խնդիր չեմ էլ տեսնում: Պիտի նախագահական ընտրությունները լինեն, նոր ընտրված նախագահը ապահովի հերթական խորհրդարանական ընտրությունները, որը քաղաքական դաշտին կապահովի հավասար հնարավորություններ»,- ասաց Ա.Սարգսյանը: