քաղաքականություն

Ազնավուրը պատասխան կտա՞

08.10.2011

Մեր տեղեկություններով` իշխանությունները տարբերակներ են փնտրում ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի` «Les Nouvelles dգArmenie» պարբերականին տված հարցազրույցի կոշտ եւ սկանդալային գնահատականները մեղմացնելու համար: Հիշեցնենք, որ Շ.Ազնավուրն այդ հարցազրույցում ասել էր, թե ՀՀ-ից արտագաղթում են, որովհետեւ այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: «Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում …

կարդալ ավելին

Շնորհավորել է

08.10.2011

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նա շնորհավորել է Պուտինին` ծննդյան 59-ամյակի առթիվ: Ս. Սարգսյանը այդ առիթով նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Վ. Պուտինին, որտեղ վստահություն է հայտնել, որ նրա «քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը հետագայում եւս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության …

կարդալ ավելին

Պահանջված չէ

08.10.2011

«Ես անհավանական եմ համարում պարոն Քոչարյանի վերադարձը, բացի իրենից այդ վերադարձը ոչ մեկի կողմից պահանջված չէ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա նկատել է, որ անգամ Քոչարյանի համար այդ վերադարձը պահանջված չէ, քանզի մարտավարական առումով` իր համար շահավետ է, որ Սերժ Սարգսյանն ավարտի իր առաջին եւ, գուցե, երկրորդ պաշտոնավարումը: Ըստ …

կարդալ ավելին

Պատահական չէր

08.10.2011

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի կարծիքով` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հասարակական կոչի համար վրաց ժողովրդին ամենեւին էլ պատահական չի ընտրել: «Մեզ համար շատ հաճելի է այդ հանգամանքը, եւ կարծում եմ, որ Սարկոզին Վրաստանը պատահական չէ, որ ընտրել է: Ինչպես նշվեց «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ, փոփոխությունների տեսանկյունից Արեւելյան Եվրոպայում Վրաստանն առաջնորդ պետություն է համարվում»,- ընդգծել է Բարամիձեն` …

կարդալ ավելին

Հանդիպելու է ժողովրդի հետ

08.10.2011

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության մի քանի անդամներ պատրաստվում են հոկտեմբերի 15-ին «Գարեգին Նժդեհ» հրապարակում հանդիպել քաղաքացիների հետ: «Խոստացված բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումը եւ ազատ մրցակցության ապահովումը, արհեստական մենաշնորհների վերացումը, մանր ու միջին բիզնեսին աջակցությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման ապահովումը այդպես էլ մնում են թղթի վրա: Օրեցoր ավելանում է այն …

կարդալ ավելին

Ազնավուրն իշխանություններին դրել է հիմար վիճակի մեջ

08.10.2011

Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական դաշտում գրեթե շոկային վիճակ է առաջացրել ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը` նախօրեին «Les Nouvelles dգArmenie» պարբերականին տված իր հարցազրույցով: Բանն այն է, որ մեծն շանսոնյեն իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակին, արտագաղթին եւ բավականին կոշտ գնահատականներ է տվել: «Ո՞րն է Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը: Այնտեղ …

կարդալ ավելին

Սարկոզիի այցն ավարտվեց

08.10.2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւանում արտասանած «ցեղասպանություն» բառը երեկ արդեն մեծ արձագանք է ստացել Անկարայում: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, երեկ, ի պատասխան Սարկոզիի այս հայտարարության, ասել է. «Եվ Եվրոպայի, եւ Ֆրանսիայի, եւ աշխարհի համար ավելի լավ կլինի, եթե Սարկոզին մտածի ԵՄ ապագայի, իր երկիրը տնտեսական ծանր վիճակից փրկելու …

կարդալ ավելին

Դատարանը պատգամավորին հորդորում է զերծ մնալ դատարանի վրա ճնշում գործադրելուց

08.10.2011

ՀՀ վճռաբեկ դատարանն աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 մլն դրամ պահանջող ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում է զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից: Դատարանը նաեւ կոչ է անում նրան ձեռնպահ մնալ ԱԺ ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց եւ հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության եւ արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող …

կարդալ ավելին

«Հատուցելու են առնվազն երեք ասկյարի կյանքով»

08.10.2011

ԼՂՀ Պաշտպանության բանակը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Արդեն օրինաչափ է դարձել, երբ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են հակամարտ զորքերի շփման գծում իրենց նախահարձակ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, սկսում է գործել «բումերանգի» օրենքը, եւ արդյունքում` հակառակորդի ճամբարում մեկը մյուսի հետեւից արձանագրվում են մահվան ելքով միջադեպեր: Իսկ դրանք շատ հաճախ տեղի են ունենում ոչ այնքան …

կարդալ ավելին

Կաջակցի` հնարավորության սահմաններում

08.10.2011

ԵՄ Ադրբեջանի հետ ասոցիացման համաձայնագրի հարցով գլխավոր բանակցող Ջոն Քյաերը երեկ հայտարարել է, թե ԵՄ-ն հնարավորության սահմաններում կաջակցի ԼՂ խնդրի լուծմանը: Նա միաժամանակ նշել է, թե ԼՂ խնդրի կարգավորման միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ ԵՄ-ն ներգրավված չէ բանակցային գործընթացում: «Բայց մենք ունենք պատմական փորձ, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: ԵՄ-ն պատրաստ է իր …

կարդալ ավելին

Ուշադիր կարդացեք մեր զեկույցները

08.10.2011

«Ես գիտեմ, որ ձեր մոտ կարծիք է ձեւավորվել, թե եվրոպական կառույցները միշտ դրական են արտահայտվում Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, բայց դա այդպես չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Կարել Հոֆստրան` կոչ անելով բոլորին` ուշադիր կարդալ միջազգային դիտորդների զեկույցները: Նա հիշեցրել է ՀՀ նախագահական վերջին ընտրությունների մասին իրենց զեկույցի այն …

կարդալ ավելին

Ֆրանսիան ու ԱՄՆ-ը «քաշում են վերմակը»

08.10.2011

Հարթավայրային Ղարաբաղի տարածքները հանձնելու գործում գլխավոր դեր խաղալու Ռուսաստանի փորձերի լիակատար ձախողումից հետո ԱՄՆ-ը ու Ֆրանսիան «իրավունք» են ստացել «վերմակը քաշել» իրենց վրա եւ նոր հնարքներ նախաձեռնել ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում: Ընդ որում, ԱՄՆ-ը բացարձակապես շահագրգռված չէ իր ակտիվությունը դրսեւորել այդ գործընթացում: ԱՄՆ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն, Ռուսաստանը հայտնվել է երկրորդական դերում, իսկ ամերիկացիներն …

կարդալ ավելին

Պետք չէ մանրանալ. մեկ միլիոն՝ այսկողմ, մեկ միլիոն՝ այնկողմ

08.10.2011

Հայաստանի 20-ամյակի առիթով Ֆրանսիան իրո՛ք արքայական նվեր է արել Հայաստանին. Օգյուստ Ռոդենի` նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված արձանն այլեւս մեր մայրաքաղաքի կենտրոնում է: Իսկ նախօրեին Հայաստանի իշխանություններին պակաս հաճելի «նվեր» էր մատուցել Շառլ Ազնավուրը, ում առավել հարազատ է, թերեւս, Ռոդենի մեկ այլ քանդակի` «Մտածողի» «բովանդակությունը»: «Nouvelles dգArmenie» ամսագրին տված իր հարցազրույցում Շվեյցարիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է …

կարդալ ավելին

Նախարարության մեղքն է

08.10.2011

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն ի վիճակի չէ վերահսկել ճանապարհաշինարարության ոլորտը, նա իր ոչ մասնագիտական կարողություններով քայքայել է «Ճանշին» կազմակերպությունների աշխատանքը»,- Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում գրել է Երեւանի թիվ 1 «Ճանշին» վարչության նախկին պետ Վահան Առաքելյանը: Նրա կարծիքով` հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում, Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարհահատվածի Հայաստան-Վրաստան M6 միջպետական …

կարդալ ավելին

Զգուշացրել են

08.10.2011

Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքի վերաբերյալ, որտեղ հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին հերթական անգամ տեղեկացնում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում Ոստիկանությունը «ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը»։ «Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքը տեւական ժամանակ է, ինչ կոպտորեն խախտում է հասարակական կարգը: Հավաքի մասնակիցները, անտեսելով Ոստիկանության օրինական պահանջները, …

կարդալ ավելին

Եվս երկու ամիս

06.10.2011

Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Առաքելյանը եւ ՀԱԿ 6 այլ ակտիվիստներ ձերբակալվել էին օգոստոսի 9-ին Ոստիկանության հետ ունեցած միջադեպի արդյունքում: Տ. Առաքելյանը մեղադրվում է խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

կարդալ ավելին

Գնալու է բացատրի

06.10.2011

ՀԱԿ-ի կողմից սկսված գործընթացը` հայտարարված շուրջօրյա հանրահավաքը, քաղաքական կեղտոտ խաղ է: Երեկ նման տեսակետ է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը: Նա հայտարարել է, թե պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ նստացույց անող երիտասարդներին բացատրի իր մտահոգությունը: Այն է` «որ նրանք վնասով դուրս չգան այս գործընթացից եւ նոր հիասթափություն չապրեն»: Նա համոզված է, որ …

կարդալ ավելին

Սահակյանի պատասխանը ՀԱԿ-ին

06.10.2011

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին Ազատության հրապարակի հարթակից խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ասելով. «Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները: Սե՛րժ, ապացուցի՛ր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել: Այլապես ամոթ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջեւ»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այդ խնդրանքին, ասել է. …

կարդալ ավելին

Լռելյայն աջակցություն կունենա

06.10.2011

«Եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձեւական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի: Մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը»,- «The National Interest» հանդեսում հրապարակած իր հոդվածում անդրադառնալով ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումներին` ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա …

կարդալ ավելին

«Բարիշել են»

06.10.2011

Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին խստորեն հրահանգել է հատկապես նախընտրական շրջանում զերծ մնալ միմյանց հասցեին հրապարակային քննադատական հայտարարություններից կամ ակնարկներից եւ մամուլում իրար դեմ պատվերներ տալուց: Խոսքը վերաբերում է հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Առաջին հերթին` Հ.Աբրահամյանին, որովհետեւ հենց նա է ԱԺ նիստերի կամ լրագրողների հետ հարցուպատասխանի …

կարդալ ավելին