«Եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձեւական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի: Մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը»,- «The National Interest» հանդեսում հրապարակած իր հոդվածում անդրադառնալով ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումներին` ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա համոզմամբ, Ս.Սարգսյանը դա գիտակցում է, եւ Ռ. Քոչարյանի վերադարձի փորձը նրան նույնիսկ կարող է «ընդդիմության լիդերների լռելյայն աջակցությունն ապահովել, քանի որ նրանք կցանկանան նստավայրում Քոչարյանի փոխարեն տեսնել Սերժ Սարգսյանին»: