Գնալու է բացատրի

06/10/2011

ՀԱԿ-ի կողմից սկսված գործընթացը` հայտարարված շուրջօրյա հանրահավաքը, քաղաքական կեղտոտ խաղ է: Երեկ նման տեսակետ է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը: Նա հայտարարել է, թե պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ նստացույց անող երիտասարդներին բացատրի իր մտահոգությունը: Այն է` «որ նրանք վնասով դուրս չգան այս գործընթացից եւ նոր հիասթափություն չապրեն»: Նա համոզված է, որ ՀԱԿ-ի` շուրջօրյա նստացույց անցկացնելու մասին սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, որն էլ ընդունել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ուշ նա Աշոտ Մանուչարյանի հետ գնացել է Ազատության հրապարակ: Երեկ Ազատության հրապարակ է գնացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: