Ազնավուրը պատասխան կտա՞

08/10/2011

Մեր տեղեկություններով` իշխանությունները տարբերակներ են փնտրում ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի` «Les Nouvelles dգArmenie» պարբերականին տված հարցազրույցի կոշտ եւ սկանդալային գնահատականները մեղմացնելու համար: Հիշեցնենք, որ Շ.Ազնավուրն այդ հարցազրույցում ասել էր, թե ՀՀ-ից արտագաղթում են, որովհետեւ այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: «Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել»,- ասել էր նա: Նաեւ ավելացրել էր, թե` «եթե Թուրքիային խանգարում է «ցեղասպանություն» բառը, մենք այլ բառ կգտնենք»: Երեկ մինչեւ ուշ երեկո Արտգործնախարարությունը որեւէ պարզաբանում չներկայացրեց Ազնավուրի հայտարարությունների առնչությամբ: Մեր թղթակցին հրաժարվել են մեկնաբանություններ տալ նաեւ ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Որոշ տեղեկությունների համաձայն` իշխանությունները ցանկանում են այնպես կազմակերպել, որ իր հայտարարությունների համար պարզաբանումներ տա երեկ Հայաստան ժամանած Շ.Ազնավուրն` ինքը: