Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նա շնորհավորել է Պուտինին` ծննդյան 59-ամյակի առթիվ: Ս. Սարգսյանը այդ առիթով նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Վ. Պուտինին, որտեղ վստահություն է հայտնել, որ նրա «քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը հետագայում եւս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության եւ դերակատարության առավել ամրապնդմանը»: «Բարձր եմ գնահատում մեր միջեւ ստեղծված անձնական վստահելի եւ սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են եւ կնպաստեն` ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարեւոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երեւանում եւ Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ»: