Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Առաքելյանը եւ ՀԱԿ 6 այլ ակտիվիստներ ձերբակալվել էին օգոստոսի 9-ին Ոստիկանության հետ ունեցած միջադեպի արդյունքում: Տ. Առաքելյանը մեղադրվում է խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: