ԵՄ Ադրբեջանի հետ ասոցիացման համաձայնագրի հարցով գլխավոր բանակցող Ջոն Քյաերը երեկ հայտարարել է, թե ԵՄ-ն հնարավորության սահմաններում կաջակցի ԼՂ խնդրի լուծմանը: Նա միաժամանակ նշել է, թե ԼՂ խնդրի կարգավորման միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ ԵՄ-ն ներգրավված չէ բանակցային գործընթացում: «Բայց մենք ունենք պատմական փորձ, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: ԵՄ-ն պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ԼՂ խնդրի կարգավորման գործում»,- ասել է նա: