ԱՄՆ պետքարտուղարի Զինված ուժերի վերահսկման համաձայնագրերին հետեւելու եւ ստուգման հարցերով օգնական Ռոուզ Գետեմյուլլերը հոկտեմբերի 14-19-ին կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան: Ռոուզ Գետեմյուլլերը Հարավային Կովկասի երկրներում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: