Նախագահականից` ԱԳՆ

18/10/2011

Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցից հետո աշխատանքից ազատել է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո): Ի՞նչ պատճառով` երեկ մեզ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք, որ Ա. Կանդայանը հանրությանը հայտնի դարձավ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած վիճաբանության առիթով, ինչն էլ պատճառ դարձավ Գ. Բեգլարյանի հրաժարականի համար: Մեր տեղեկություններով` Ա. Կանդայանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱԳՆ-ում, թե որ վարչությունում` դեռեւս պարզ չէ: