ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ ողջունել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի` հոկտեմբերի 28-ին ՀԱԿ հանրահավաքին միանալու որոշումը: Մանուկյանը երեկ նաեւ խոստովանել է, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ երկխոսության ընթացքում համախոհներ է կորցրել: «Երկխոսության ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը համախոհներ կորցրեց, քանի որ ժողովուրդն էլ գիտեր, որ երկխոսությունը չիրականացող բան էր,- ասել է նա` հավելելով,- Մենք ձեւի համար չենք գնացել երկխոսության, այլ գտնում էինք, որ լավագույն միջոցն է խաղաղ անցում կատարելու ժողովրդավար Հայաստանի»: