«Կրուտիտ» չլինեք

27/10/2011

«Քաղաքական ուժերը թող բարի լինեն` հռչակեն իրենց թիրախը, թե ինչ են ուզում անել: Մեզ մոտ նույնիսկ քաղաքականության մեջ ներդրվել է շատ արատավոր մի սկզբունք. «ՍՐցՑՌՑ» են լինում: Ինչո՞ւ չեն հռչակում իրենց նպատակները: Փետրվարին երեք քաղաքական ուժեր թուղթ են ստորագրել, որտեղ ինչ-որ բաներ են գրված, եւ որտեղ գրված միտքն ինձ հասկանալի է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը` անդրադառնալով փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարությանը: «Բայց ես ուզում եմ հարց տալ ստորագրող 3 քաղաքական ուժերին` այդ թուղթն ուժի մե՞ջ է, թե՞ առոչինչ է: Եթե դուք այդ թուղթը թողնում եք ուժի մեջ, ինչո՞ւ եք իրականության մեջ անում այլ բաներ: Ընկերներ, դուք «կրուտիտ» եք լինում: Եղբայր, ասեք հրապարակային, մարդիկ թող իմանան, իրենց համար որոշեն»,- հարցնում է Գ.Արսենյանը: