Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեի հետ եւ ներկայացնելով Բաթումի զարգացման հեռանկարները` Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունն ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ` կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաեւ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: