ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 3-ին ներկայացրել են իրենց գործունեության ամենամյա զեկույցը ԵԱՀԿ մշտական խորհրդին` Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդին ընդառաջ: Ամփոփելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց միջնորդական ջանքերը` համանախագահները նշել են, որ վերջին մեկ տարում իրենք այցելել …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ անդրադառնալով վերջին օրերին իրար հաջորդող բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին` ասել է, թե ՀՀ իշխանություններն ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու լուրջ պարտավորություններ են վերցրել միջազգային կառույցների առաջ, սակայն դժվար է հավատալ, որ երկիրը նման կերպ կառավարած իշխանությունները ժողովրդավարական մեթոդներով կարող են քվեներ ապահովել: Նրա կարծիքով` այդկերպ Ս. Սարգսյանը փորձում է …
կարդալ ավելինԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, ասել է, թե Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը կնշանակվի Երեւանի քաղաքապետ, որպեսզի ընտրություններում ՀՀԿ-ի համար ապահովի Ավան համայնքի քվեն, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կնշանակվի որեւէ պաշտոնի` Կենտրոն համայնքի «կողմ» ձայներն ապահովելու համար: «Սա իրականում դիկտատուրա է, մենաշնորհ` ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն: Այստեղ պաշտոնի նշանակելիս մտածում են …
կարդալ ավելին«Պաշտոնական Բաքուն կտրականապես քննադատում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի բնակեցմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` անդրադառնալով «Հայաստան 3500» ծրագրին, որի նպատակն օտար երկրներում բնակվող 3500 հայերին ՀՀ-ում եւ ԼՂ-ում բնակեցնելն է: «ՀՀ իշխանությունները շարունակում են Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի եւ արհեստական բնակեցման իրենց քաղաքականությունը, ինչը հակասում է …
կարդալ ավելին«Անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներառել Կովկասի հայտնի մարդկանց ու հոգեւոր առաջնորդներին,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան` նշելով,- Խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Մենք պետք է այս գործընթացում ներառենք Կովկասի հայտնի անձանց ու հոգեւոր առաջնորդներին: Հոգեւոր առաջնորդները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ համակարգի ստորաբաժանումների եւ ծառայությունների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե համակարգի գլխավոր գործառույթը իրավախախտումների կանխարգելումն է, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայության հաստատումը: Նրա խոսքով` օրինապահ, համակեցության կանոնները պահպանող քաղաքացին, անկախ իր հայացքներից ու կարգավիճակից, ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության եւ ապահովության երաշխավորին, իսկ «իրենց օրենքից …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, կոլեգիայի նիստում մասնավորապես քննարկվել են 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում թույլ տրված խախտումներին եւ դրանց առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքներին, 2011թ. գարնանային զորակոչի ընթացքում «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական …
կարդալ ավելինՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները` ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացման նպատակով, Ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ են ներկայացրել: News.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ գրասենյակից փոխանցել են իրենց ներկայացրած առաջարկներից մի քանիսը: Դրանք են` 1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ, 2. Փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, 3. Բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով. 3.1. Քվեարկության մատյանների (քվեարկածների …
կարդալ ավելինՆոյեմբերի 4-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւանի քաղաքապետի ընտրության օրը: Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի հրաժարականը եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երեւանի ավագանին որոշել է Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011թ. նոյեմբերի 15-ին, ժամը …
կարդալ ավելինՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանը երեկ հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրերը` ասելով. «Ասում եք, թե առանց ինձ սկսել են իրերս հավաքել: Տարբեր բաներ կարող են խոսել, բայց ոչ ամեն ինչ կարող է համապատասխանել իրականությանը, ինչ-որ բան էլ պարզապես ֆանտազիա է: Եթե առանց ինձ իրերս հավաքեին, ես նկատած կլինեի»: …
կարդալ ավելինՀամապետական նշանակության ընտրությունները` խորհրդարանական, նախագահական, տեղական ինքնակառավարման մարմինների, Սահմանադրությամբ, բազմաթիվ օրենքներով կանոնակարգված են: Թերեւս շատերը գիտեն, որ ունենք անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի լիազորությունները եւս օրենքով հստակեցված են` կարգավորել ընտրությունների անցկացման տեխնիկական մասը, վերահսկել ընտրությունների մասնակից կուսակցությունների ու անհատների ֆինանսական հոսքերը եւ այլն: Այսինքն` կուսակցություններին, քաղաքական գործիչներին պետք է մտահոգի բացառապես մեկ բան` անել ամենը` …
կարդալ ավելինՀԱԿ անդամ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ մեր հասարակության ամենամեծ պրոբլեմներից մեկը սոցիալական բեւեռացման ծայրահեղ մակարդակն է: Նրա դիտարկմամբ` հարկային քաղաքականության մեջ ամենակարեւորը արդարության գործոնն է, եւ եթե քաղաքացին համարի, որ հարկատեսակն արդարացի է եւ տարածվում է բոլորի վրա, ապա նա հաստատ կվճարի: «Չեմ ասում, թե մարմնավաճառներին պետք է ներառել …
կարդալ ավելինՔաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Ֆելիքս Գեւորգյանին ձերբակալել են, ամենայն հավանականությամբ` նրա հոր` Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Պետրոս Գեւորգյանի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին երեկ հայտարարել է Ֆ. Գեւորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով` սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գեւորգյանին Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը եւ եւս հինգ աշխատակիցներ …
կարդալ ավելին«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կհրապարակվեն այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների անունները, ովքեր լուրջ կապեր ունեն տարբեր աղանդավորական կառույցների հետ: «Կրոնական եւ կուսակցական բանակցությունների համապատասխան փաստաթղթերը կտպագրվեն ընտրություններից առաջ»,- ասել է նա: «Կան կուսակցական ղեկավարներ, ովքեր այնքան մոտ են Հայաստանում …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրաժարականից հետո ԱԺ-ում նույնպես տեղի կունենան որոշ վերադասավորումներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ աշխատակազմի ղեկավարի դեռեւս ոչ թափուր պաշտոնի համար լուրջ աշխատանքներ է տանում ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը` չնայած` որ դեռեւս հայտնի չէ` ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն արդյո՞ք մտադիր է հեռանալ, թե՞ ոչ: Ի դեպ, Վ. Մնացականյանն այդ պաշտոնին …
կարդալ ավելինՀայաստանի պետական կառույցներից մեկի ղեկավարը նախորդ շաբաթ գաղտնի այցելել է Իսրայել: Այս մասին IzRus պորտալին հայտնել է իսրայելական հավաստի աղբյուրը: Հայաստանից Իսրայել մեկնած պատվիրակությունը բաղկացած է եղել երեք հոգուց, ովքեր Իսրայելում անցկացրել են մի քանի օր: Հայ հյուրերը դիտել են մի շարք պրոֆիլային կառույցներ Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, այցելել Երուսաղեմի հայկական թաղամաս: Ընդունող կողմը …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը, ով օրեր առաջ դիմում է գրել` պատգամավորական մանդատից հրաժարվելու համար, ստիպված է դիմել այդ քայլին: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նրա առջեւ մանդատը վայր դնելու պահանջ դրվել է ՀՀ նախագահական նստավայրից: Նպատակը ԲՀԿ-ին ցույց տալն է, որ ցանկացած պահի ԲՀԿ-ական պատգամավորներից յուրաքանչյուրը կանի այն, ինչ կասվի ՀՀ նախագահականից:
կարդալ ավելինՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մամլո քարտուղար Նելլի Մանուչարյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ն. Մանուչարյանի խոսքով` այդ խոսակցությունները անհիմն են` եւ Գագիկ Խաչատրյանը շարունակում է զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը: «Համակարգը բնականոն աշխատանքային ընթացքի մեջ է, եւ չհիմնավորված տեղեկատվությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով խաթարել …
կարդալ ավելին«Ինչպես եւ սպասվում էր, մենք երկխոսությամբ ուժեղացրեցինք Սերժ Սարգսյանին: Ճիշտ է, տարաբնույթ մեկնաբանություններ եղան, բայց մենք երկխոսության չենք գնացել, որ Սերժ Սարգսյանն ուժեղանար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` խոսելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ ծավալված երկխոսության մասին: «Սա այն է, ինչ ստացավ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ ստացավ ՀԱԿ-ը: …
կարդալ ավելին«Այս ԱԺ-ն պետք է գործի մինչեւ մայիսի 15-ը, այսինքն` ամբողջ նախընտրական շրջանում, մինչեւ նոր ԱԺ-ի ձեւավորումը: Ո՞վ ասաց, թե այդ ամիսները չեն լինելու ամենաբախտորոշ ամիսները մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Գուցե լինեն ավելի բախտորոշ եւ ավելի ծանր, քան 2008թ. մարտի 1-ին նախորդած եւ հաջորդած օրերը: Գուցե, ես դա չեմ ասում` որպես չարագուշակություն, բայց ես նման …
կարդալ ավելին