Բողոքել է

05/11/2011

«Պաշտոնական Բաքուն կտրականապես քննադատում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի բնակեցմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` անդրադառնալով «Հայաստան 3500» ծրագրին, որի նպատակն օտար երկրներում բնակվող 3500 հայերին ՀՀ-ում եւ ԼՂ-ում բնակեցնելն է: «ՀՀ իշխանությունները շարունակում են Ադրբեջանի օկուպացված տարածքների ապօրինի եւ արհեստական բնակեցման իրենց քաղաքականությունը, ինչը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին: ՀՀ-ն շարունակում է անտեսել այն, որ Ադրբեջանի պատմական տարածքներում նմանատիպ գործողություններն ապօրինի են: ՀՀ նմանատիպ քաղաքականությունը կարող է համաշխարհային արենայում լուրջ քննարկման առարկա հանդիսանալ եւ համապատասխան գնահատականի արժանանալ»,- ասել է նա: