Դիկտատուրա

05/11/2011

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, ասել է, թե Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը կնշանակվի Երեւանի քաղաքապետ, որպեսզի ընտրություններում ՀՀԿ-ի համար ապահովի Ավան համայնքի քվեն, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կնշանակվի որեւէ պաշտոնի` Կենտրոն համայնքի «կողմ» ձայներն ապահովելու համար: «Սա իրականում դիկտատուրա է, մենաշնորհ` ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն: Այստեղ պաշտոնի նշանակելիս մտածում են ոչ թե քաղաքի, երկրի, այլ սեփական նպատակների ու շահերի մասին»,- ասել է Տ. Կարապետյանը` ավելացնելով, թե ԱԺ նախագահի փոփոխությամբ նույնպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ձեռքում է կենտրոնացնում ԱԺ հզոր ռեսուրսները: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանին, ով, ըստ Տ. Կարապետիչի` դիտվում էր որպես «սեռի կարդինալ», ապա նրա հրաժարականով «Ս. Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե իր համար անձնականը չէ կարեւոր, այլ հանրային շահը, բայց դա խաբկանք է»: Անդրադառնալով ՀԱԿ-ին, Տ. Կարապետյանն ասել է. «Եթե վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովուրդ հավաքի խորհրդարանի մոտ, բոլորը կսկսեն ապացուցել իրենց հավատարմությունը նրան: Իշխանավորների 80 տոկոսը դավաճաններ են: Օրինակ, «Արդարություն» դաշինքը ընդդիմադիր կեցվածք ուներ, հիմա որտե՞ղ է, իշխանության կերակրատաշտակի մոտ, նույնն էլ` Արթուր Բաղդասարյանը»: