Ստիպել են

03/11/2011

Մեր տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը, ով օրեր առաջ դիմում է գրել` պատգամավորական մանդատից հրաժարվելու համար, ստիպված է դիմել այդ քայլին: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նրա առջեւ մանդատը վայր դնելու պահանջ դրվել է ՀՀ նախագահական նստավայրից: Նպատակը ԲՀԿ-ին ցույց տալն է, որ ցանկացած պահի ԲՀԿ-ական պատգամավորներից յուրաքանչյուրը կանի այն, ինչ կասվի ՀՀ նախագահականից: