«Եթե առանց ինձ իրերս հավաքեին, ես կնկատեի»

05/11/2011

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանը երեկ հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրերը` ասելով. «Ասում եք, թե առանց ինձ սկսել են իրերս հավաքել: Տարբեր բաներ կարող են խոսել, բայց ոչ ամեն ինչ կարող է համապատասխանել իրականությանը, ինչ-որ բան էլ պարզապես ֆանտազիա է: Եթե առանց ինձ իրերս հավաքեին, ես նկատած կլինեի»: Այդ լուրերը նա համարում է անհիմն եւ տեղյակ չէ, թե ովքեր են տարածողները:

«Չգիտեմ, թե որտեղից են դրանք հայտնվել եւ ինչպես: Միգուցե մի քանի օր գործուղման մեջ էի կամ բացակայել եմ կուսակցության ժողովից, դրանից հետո սկսել են ենթադրել, որ շուտով պաշտոնանկ եմ արվելու,- ասել է Ա. Պետրոսյանը` հավելելով,- Մենք եկել ենք միասնական թիմով, այդպես էլ կգնանք»: