«Ինչպես եւ սպասվում էր, մենք երկխոսությամբ ուժեղացրեցինք Սերժ Սարգսյանին: Ճիշտ է, տարաբնույթ մեկնաբանություններ եղան, բայց մենք երկխոսության չենք գնացել, որ Սերժ Սարգսյանն ուժեղանար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` խոսելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ ծավալված երկխոսության մասին: «Սա այն է, ինչ ստացավ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ ստացավ ՀԱԿ-ը: ՀԱԿ-ն, իհարկե, լուծեց ամենակարեւոր հարցը, որը պարտավոր էր լուծել` ազատեց իր քաղբանտարկյալներին»,- ավելացրել է Հ.Բագրատյանը: