Նոյեմբերի 4-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւանի քաղաքապետի ընտրության օրը: Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի հրաժարականը եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երեւանի ավագանին որոշել է Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է նաեւ, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2-ին, սեփական դիմումի համաձայն, հրաժարվել է նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամությունից: