Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել եւ հարվածել է կին գործարար Սիլվա Համբարձումյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ս. Համբարձումյանը հայտարարել էր, թե Ս. Խաչատրյանն իրեն պատկանող «Սիփան 1» ընկերությունից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը, եւ, որ այժմ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Ս. Համբարձումյանի խոսքով` …
կարդալ ավելինՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երեկ ամփոփել է Հայաստանում իր գործունեության չորս տարիները: Նրա դիտարկմամբ` ակնհայտ է, որ Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կարեւոր են Հայաստանի համար, եւ, որ այդ ընտրությունները Հայաստանի համար հնարավորություն են` ցույց տալու ժողովրդավարության աստիճանը: Ի դեպ, Չարլզ Լոնսդեյլը դրական …
կարդալ ավելինԿիրակի օրը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվել է ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանին: «Ուրիշ մարդ չի հաղթել, մեր կոալիցիոն ընկերներն են հաղթել»,- երեկ իրենց պարտությունն այսպես է մեկնաբանել ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, ՀՀԿ-ում անսպասելի էր այդ պարտությունը, եւ առաջիկայում կուսակցությունում պետք է քննարկեն, …
կարդալ ավելինԿիրակի օրը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանը: Նրա միակ մրցակիցը եղել է Իջեւանի գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 10 տարի: ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակը արդեն հասցրել է բազմաթիվ ու բազմաբնույթ մեկնաբանությունների առիթ դառնալ` սկսած նրանից, որ ՀՀԿ-ի կողմից ճնշումների ենթարկվելուց հետո ԲՀԿ-ն Իջեւանում ցույց …
կարդալ ավելինԵրեկ որոշ ԶԼՄ-ներ ահազանգում էին, թե տեսեք-տեսեք` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ որոշ աշխատակիցներ նրա հետ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել` ի նշան հավատարմության` «թիմով եկել են, թիմով էլ պետք է գնան»: Այո, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին ներկայացրեց իր` արդեն պաշտոնական հրաժարականը, որի մասին հայտարարել էր դեռեւս շաբաթներ առաջ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Դեռ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ ԱԺ նախագահը: Առայժմ առավել հավանական է համարվում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարությունը կլինի հավանաբար հաջորդ շաբաթ: Հ.Աբրահամյանի հրաժարականը պաշտոնապես ընդունված …
կարդալ ավելինԻջեւանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդան Ղալումյանի հաղթանակը բավականին անսպասելի էր: Նախնական տվյալներով` Վ.Ներսիսյանը, ով շուրջ 12 տարի Իջեւանի քաղաքապետն էր, ԲՀԿ-ի թեկնածուին պարտվել է 1652 ձայնով: Վ.Ղալումյանը ստացել է 5044 քվե, իսկ Վ. Ներսիսյանը` 3406: Դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն թույլ …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ազգային Անվտանգության գծով պետի տեղակալ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ: Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Կարեն Բաբայանը` Շերիֆը:
կարդալ ավելինMOLDNEWS պորտալի հաղորդմամբ` Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանին նախատեսված զենքի մատակարարման գործընթացը գտնվում է դադարեցման փուլում: Նախարարությունում հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններից` հայտարարելով, որ այդ հարցում ամեն ինչ կհստակեցվի այն բանից հետո, երբ խորհրդարանական հանձնաժողովը ներկայացնի իր հաշվետվությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոլդովայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք կավարտեն գործարքը, եւ գնորդին, որի …
կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից երեկ լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում երիտասարդությանն ուղղված` վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի մասին, որտեղ նա ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ էր: Վ. Գաբրիելյանը, ինչպես սպասվում էր, դա համարել է «տեխնիկական խոտան», ինչպես facebook-ի իր կայքէջում այդ սկանդալային ելույթից հետո մեկնաբանել էր Տ. Սարգսյանը: Հարցին, թե …
կարդալ ավելինՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երեկ ամփոփել է Հայաստանում իր գործունեության չորս տարիները: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նա ասել է, թե կցանկանար տեսնել ՀՀ նախագահի` 2008-ին սկսած ֆուտբոլային դիվանագիտության արդյունավետ շարունակությունը: «Մենք այսօր ունենք ավելի բաց հարաբերություններ, որոնց կարգավորման ընթացքը դանդաղ է»,- ասել է դեսպանը: Խոսելով Հայաստան-Ադրբեջան …
կարդալ ավելին«Նեզավիսիմայա գազետան»` անդրադառնալով ԵՄ հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցին, որը մեկնարկելու է այսօր, գրել է, թե Արեւմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: «Էշթոնը նախ` այցելելու է Բաքու, այնուհետեւ` Թբիլիսի, եւ վերջում` Երեւան: Երկրների նախագահների հետ հանդիպումներին, մասնավորապես, քննարկվելու է հակամարտությունների կարգավորման գործընթացներում, հիմնականում` ԼՂ կարգավորման …
կարդալ ավելինԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նոյեմբերի կեսին կայցելի տարածաշրջան: Այդ տեղեկությունը երեկ հրապարակել է ադրբեջանական APA գործակալությունը, ըստ որի` Էշթոնն իր տարածաշրջանային այցի շրջանակներում նոյեմբերի 15-ին այցելելու է Ադրբեջան, նոյեմբերի 16-ին` Վրաստան, իսկ նոյեմբերի 17-ին` Հայաստան:
կարդալ ավելինԵրեկ ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` նախաքննության ընթացքում Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Սուքիասյանը, 2001-2008թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի …
կարդալ ավելին«Ի՞նչ հարաբերակցություն, ենթատեքստից կտրված եք ասում: Այնտեղ ասվում է, թե որեւէ կուսակցություն չպետք է փորձի դիվիդենտ հավաքել` մյուսին վատաբանելով»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանը` պատասխանելով հարցին, թե ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի` նախօրեին արած հայտարարությունը չի՞ հակասում կոալիցիոն հուշագրին: Հիշեցնենք, որ Բոստանջյանը հայտարարել էր, թե «հավասար պայմանների պարագայում, թերեւս, …
կարդալ ավելին«Չի բացառվում` Մոլդովայից գնած սպառազինությունը Հայաստանը փոխանցել է Իրանին»,- Day.az-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին: «Հայաստան ուղարկված զենքը կամ Ադրբեջանի օկուպացված տարածքներում է, կամ` Իրանում»,- ասել է նա` ավելացնելով, որ Իրանը միջազգային պատժամիջոցների պատճառով չի կարողանում արտերկրից զենք գնել, եւ այդ հարցում նրան օգնում է Հայաստանը: Հիշեցնենք, որ խոսքն …
կարդալ ավելին«Պաշտոնանկությունները շարունակվելու են, եւ դա ճիշտ կլինի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` հրաժարվելով որեւէ անուն նշել: Ըստ նրա, պաշտոնանկությունների ալիքը պետության կատարելագործման ճանապարհին սովորական, օբյեկտիվ գործընթաց է: «Դա շատ տեղին քաղաքական կադրային քաղաքականություն է, եւ ընդամենը պետք է ողջունել, ու ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում»,- ասել է նա: Խոսելով …
կարդալ ավելին«Շտաբ չկա` շտաբի ղեկավար կա, այսինքն` այսօր Հայաստանում տրամաբանությունից դուրս իրավիճակ է: Մինչդեռ երկրի երկրորդ պաշտոնյան շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ շտաբ,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` ավելացնելով,- Բայց աշխարհը տեսավ, թե ինչ ընտրություններ են անցկացրել Հ. Աբրահամյանը, Ս. Սարգսյանը եւ փեսան, մտածեցին, թե` այո, ճիշտ է ասում …
կարդալ ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ձերբակալվել է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախաքննության ընթացքում Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Սուքիասյանը, 2001-2008թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական …
կարդալ ավելինՀանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ժամանակ առ ժամանակ «փոխհրաձգություն» է տեղի ունենում, որը դառնում է քննարկման առարկա: Բայց սովորության համաձայն` յուրաքանչյուր նման հայտարարությունից ու քննարկումներից հետո այդ երկու կուսակցություններից փորձում են կրքերը հանդարտեցնել` հիմնականում հայտարարելով, թե իրենց սխալ են հասկացել կամ ընկալել: Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում 50+1 հավաքելու մասին հայտարարություն է …
կարդալ ավելին