Ողջունում է

15/11/2011

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երեկ ամփոփել է Հայաստանում իր գործունեության չորս տարիները: Նրա դիտարկմամբ` ակնհայտ է, որ Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կարեւոր են Հայաստանի համար, եւ, որ այդ ընտրությունները Հայաստանի համար հնարավորություն են` ցույց տալու ժողովրդավարության աստիճանը: Ի դեպ, Չարլզ Լոնսդեյլը դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե պետք է տարանջատվեն իշխանություն-բիզնես հասկացությունները: «Մենք ողջունում ենք նախագահի այն հայտարարությունը, որ պետք է տարանջատել իշխանություն-բիզնես հասկացությունը, որը պետք է իրականացվի խորհրդարանում»,- ասել է նա: