«Չի բացառվում` Մոլդովայից գնած սպառազինությունը Հայաստանը փոխանցել է Իրանին»,- Day.az-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին: «Հայաստան ուղարկված զենքը կամ Ադրբեջանի օկուպացված տարածքներում է, կամ` Իրանում»,- ասել է նա` ավելացնելով, որ Իրանը միջազգային պատժամիջոցների պատճառով չի կարողանում արտերկրից զենք գնել, եւ այդ հարցում նրան օգնում է Հայաստանը: Հիշեցնենք, որ խոսքն այն տեղեկությունների մասին է, որոնց համաձայն` Մոլդովան Հայաստանին վաճառել է 60 տոննա ժամկետանց սպառազինություն: Այդ տեղեկությունը հաստատում է Մոլդովայի պաշտպանության նախարարը, սակայն հայկական կողմը հերքում է դա: