Համեստ եղեք

12/11/2011

«Պաշտոնանկությունները շարունակվելու են, եւ դա ճիշտ կլինի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` հրաժարվելով որեւէ անուն նշել: Ըստ նրա, պաշտոնանկությունների ալիքը պետության կատարելագործման ճանապարհին սովորական, օբյեկտիվ գործընթաց է: «Դա շատ տեղին քաղաքական կադրային քաղաքականություն է, եւ ընդամենը պետք է ողջունել, ու ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում»,- ասել է նա: Խոսելով ՀՀԿ-ից հեռանալու, նեղանալու դեպքերի մասին` նա նշել է, որ դա կարելի է նույնիսկ դավաճանություն համարել, եւ շատ դեպքերում դրանք առավելապես կարիերիստներ են: Հ. Հարությունյանն ասել է, թե կոալիցիոն գործընկերության կոպիտ խախտում է նախօրեին ԲՀԿ-ական Վ. Բոստանջյանի կողմից արված այն հայտարարությունը, թե հավասար պայմանների դեպքում առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն ավելի շատ քվեներ կստանա: Հարությունյանը կոչ է արել մինչեւ ընտրական գործընթացների մեկնարկը մի քիչ համեստ լինել: