քաղաքականություն

Հանձնաժողովի թեման «թարմանում» է

19.11.2011

«Թուրքիան պատրաստ է ստեղծել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ իրադարձությունները»,- անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպեի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։ «Թուրքիան պատրաստ է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը` տվյալ խնդրի պատմական ուսումնասիրման համար»,- ասել է նա: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն 1915թ. իրադարձությունների թեման …

կարդալ ավելին

«Մեր գործը խոսք է»

19.11.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ավելի քան երեքուկես տարիների ընթացքում, թերեւս, ընդամենը մի ճշմարտացի հայտարարություն է արել` Բրյուսելում ունեցած ելույթում: «Ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»,- նոյեմբերի սկզբին Եվրոպական Ժողովրդական կուսակցության ասամբլեայի նիստում ասել է Տ. Սարգսյանը: Նրա այդ հայտարարությունը Հայաստանի իշխանություններն ապացուցում են գրեթե ամեն օր, գրեթե ամեն որոշմամբ ու ամեն …

կարդալ ավելին

Հրաժարական չի ուզում

19.11.2011

Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից բացատրություն են պահանջել, թե ինչո՞ւ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանին: Մարզպետը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ընդունել է, որ այդ պարտության համար ինքը պատասխանատվություն կրում է: «Բնականաբար, ես պետք է պատասխանատուն լինեմ, որովհետեւ ես եմ մարզային խորհրդի նախագահը»,- ասել …

կարդալ ավելին

Այսուհետ` թիկնապահով

19.11.2011

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարել է գործարար Սիլվա Համբարձումյանի խնդրանքը եւ վերջինիս թիկնապահ է տրամադրել: Հիշեցնենք, որ Ս. Համբարձումյանը ոստիկանապետին նման խնդրանքով դիմել էր այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել էր իր վրա: Ի դեպ, երեկ Ս. Համբարձումյանը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Նախօրեին հարցաքննվել …

կարդալ ավելին

Հրաժարական տալու ցանկություն չունի

19.11.2011

Կիրակի օրը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այդ հարցը նախօրեին քննարկվել է նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Իհարկե, խիստ գաղտնի է պահվում, թե ինչ քննարկում է եղել, կամ ինչ եզրահանգման են եկել հանրապետականները պարտության պատճառների առնչությամբ: Սակայն ենթադրվում …

կարդալ ավելին

Ադրբեջանը պատրանքների մեջ է

19.11.2011

«Հայերը չեն հանձնելու Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը պատրանքների մեջ է»,- ArmRADIO ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Կարնեգիի հիմնադրամի` Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: «Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ փոքր է: Այս տարվա հուլիսին ես այցելեցի Բաքու, եւ Կազանի հանդիպումից հետո նրա արձագանքն այնպիսին էր, որ նրանք չեն ցանկանում …

կարդալ ավելին

Թող քիչ խոսի

19.11.2011

«Կարեւոր չէ, թե ով է ճիշտ, պաշտոնյան չպետք է հարցերը լուծի ձեռքերին ազատություն տալով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: «Որպես մարդ` ես կարող եմ միայն դատապարտել նման պահվածքը: Այդուհանդերձ, Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե գործը գտնվում …

կարդալ ավելին

Պահուստները գաղտնի՞ են պահվում

19.11.2011

Հայաստանի Հանրապետությունն ունի մոտ 1 մլրդ 850 մլն դրամ պետական պահուստներ, եւ դրանք տնօրինում է Կենտրոնական բանկը: Հայաստանի հանրությունն այլ տեղեկություններ չունի պետական պահուստների, դրանց վիճակի ու ճակատագրի վերաբերյալ: Հետաքրքիր է, թե դրանք ի՞նչ արժույթով են պահվում` դոլարո՞վ, դրամո՞վ, որեւէ արտարժույթո՞վ, թե՞ արժեթղթերի տեսքով: Կամ արդյո՞ք այդ պահուստները եկամուտ բերում են մեր երկրին: Անմիտ կլիներ, …

կարդալ ավելին

Ո՛չ ձեռքերին

19.11.2011

«Կարեւոր չէ, թե ով է ճիշտ: Պաշտոնյան չպետք է հարցերը լուծի` ձեռքերին ազատություն տալով»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ միջադեպը:

կարդալ ավելին

Ճժեր` էս կողմ, ճժեր` էն կողմ

19.11.2011

Նոյեմբերի 17-ին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական կադրային փոփոխություններն է կատարել` այս անգամ Անձնագրային եւ վիզաների վարչությունում: Կենտրոնականի Անձնագրային բաժանմունքի պետը նշանակվել է Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետ, վերջինս` Մալաթիա-Սեբաստիայի Անձնագրային բաժանմունքի պետ, Քանաքեռ-Զեյթունի Անձնագրային բաժանմունքի պետ է նշանակվել Նոր Նորքի անձնագրայինի պետը, նրան էլ փոխարինել է Արաբկիրի Անձնագրային բաժանմունքի պետը: Կենտրոնականի անձնագրայինի պետ է նշանակվել Քանաքեռ-Զեյթունի …

կարդալ ավելին

Իրենք իրենց

19.11.2011

Երեկ ԱԺ ճեպազրույցում լրագրողները ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանից հետաքրքրվել են, թե ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը` հայտարարությամբ, որ ՕԵԿ-ն առաջիկա ընտրություններին գնալու է մաքուր ձեռքերով եւ մաքուր խղճով, ո՞ւմ էր ակնարկել։ Նա պատասխանել է. «Մենք խոսում ենք մեր մասին, այլ կուսակցությունների մասին չենք խոսում: Մեր հայտարարությունը վերաբերում է միայն մեր գործունեությանը, եւ այլոց գնահատական չենք …

կարդալ ավելին

«Տարո՛ն, մեզ հուսախաբ չանես»

19.11.2011

Երեկ Երեւանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Տարոն Մարգարյանը երդվել է ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, …

կարդալ ավելին

Շարիկային բյուջե

19.11.2011

«Այս բյուջեն շարիկ գլորելու բյուջե է»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով 2012 թվականի պետական բյուջեի նախագծին: «Մի քառօրյա էլ անցավ, քննարկվեց մի այնպիսի բյուջե, որը չի լուծում քաղաքացիների գոյատեւման խնդիր»,- ասել է նա` հիշեցնելով, որ «Ժառանգությունը» մոտ 3 մլրդ դոլարի չափով եկամուտների աղբյուրներ է նշել: «Այս աղբյուրները …

կարդալ ավելին

Մարզպետը եւ գործարար կինը հարցաքննվել են

19.11.2011

Օրեր առաջ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի հարկային տեսչությունը ստուգումներ է սկսել գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» հացի գործարանում: Հիշեցնենք, որ վերջինս գործարանը գնել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից: Այդ գործարանը մինչ այդ գրավադրված էր «ՎՏԲ Հայաստան» բանկում: Երեկ մենք փորձեցինք ստուգումների մասին որոշ տեղեկություններ ստանալ Ս. Համբարձումյանից: «Կարծում եմ` հերթական ստուգումներն են: Ես դա …

կարդալ ավելին

Հմայակը սպասում է ԲՀԿ-ի առաջարկին

19.11.2011

«Քաղաքական համակարգը վերլուծելիս հասկանում ենք, որ Հայաստանում կուսակցապետություն է: Մեզանում ձեւավորված համակարգը նմանվում է միակուսակցական համակարգի: ՀՀԿ նիստերին սպասում են, ինչպես նախկինում` բյուրոյի նիստերին: Քաղաքական կյանքը հիմա էլ հանգում է եւ ընթանում ՀՀԿ գործադիրի նիստերին,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` շարունակելով,- ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը խորհրդավոր ձայնով հայտնում է կուսակցության նիստի …

կարդալ ավելին

Անուն՝ բարձր ու վսեմ

19.11.2011

Ժանրի բոլոր օրենքներով, անգամ ծաղրանկարով, մամուլն անդրադարձավ, թե ինչպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվեց կին գործարար Սիլվա Համբարձումյանի վրա եւ որպիսի խիզախությամբ կարողացավ անվրեպ հարվածել տիկնոջը: Սակայն, արդեն օրինաչափություն է դառնում` որքան շատ ականատեսների ներկայությամբ է տեղի ունենում միջադեպը, այնքան դժվար է լինում ապացուցել, որ միջադեպն իրո՛ք տեղի է ունեցել: Ժամանակին որեւէ վկա չգտնվեց, ով …

կարդալ ավելին

«Անպաշտպան» ոստիկանների պաշտպանը

19.11.2011

«Ես ոստիկաններին պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով եւ թույլ չեմ տա որեւիցե մեկին, անկախ իր զբաղեցրած դիրքից, իմ ոստիկաններից մեկին վիրավորի»,- այս հայտարարության հեղինակը ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է, ով այդպիսով փաստում էր, որ ոստիկաններն իրենն են, եւ ինքն է օրենքի փոխարեն պաշտպանում ոստիկաններին։ Նրա այդ հայտարարությունն իրականում արտահայտում էր իր իսկ գործունեության …

կարդալ ավելին

«Փախած» կապիտալը բռնվում է Վրաստանում

17.11.2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հերթական ուշագրավ հայտարարությունն է արել։ Այն ուղիղ տեքստով Հայաստանին չի վերաբերում (ինչպես սողանքի ժամանակ մեր փրկարարական ուժերի աշխատանքի գնահատականը), սակայն ակնարկը բավականին թափանցիկ է: Այսպես, ըստ վրացական «Մեդիանյուզ» գործակալության՝ «Վրաստանի բանկի» նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն այլ երկրներից փախուստի դիմած, վախեցած կապիտալը պետք է գրավի, …

կարդալ ավելին

Այսօր կլինե՞ն նոր պաշտոնանկություններ

17.11.2011

Այսօր երեկոյան տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: Մեր տեղեկություններով` նիստի քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է Տավուշի եւ Սյունիքի մարզպետներ Արմեն Ղուլարյանի եւ Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հարցը: Չի բացառվում, որ որոշում կայացվի պաշտոնանկ անել մարզպետներին: Ա.Ղուլարյանի դեպքում պետք է քննարկվի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Վարուժան Ներսիսյանի պարտության հարցը: Որոշ …

կարդալ ավելին

Թեման 7 շրջաններն են

17.11.2011

«Հայաստանը դուրս է գալու իր կողմից զբաղեցված տարածքներից: Դա քննարկման իրական թեմա է, որը հասկանում է նաեւ Երեւանը: Սակայն նա իր խաղն է խաղում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների առնչությամբ: Կրկնում եմ` 7 շրջանների հարցը գտնելու է իր լուծումը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի գիտխորհրդի անդամ, հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա …

կարդալ ավելին