Երեկ ԱԺ ճեպազրույցում լրագրողները ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանից հետաքրքրվել են, թե ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը` հայտարարությամբ, որ ՕԵԿ-ն առաջիկա ընտրություններին գնալու է մաքուր ձեռքերով եւ մաքուր խղճով, ո՞ւմ էր ակնարկել։ Նա պատասխանել է. «Մենք խոսում ենք մեր մասին, այլ կուսակցությունների մասին չենք խոսում: Մեր հայտարարությունը վերաբերում է միայն մեր գործունեությանը, եւ այլոց գնահատական չենք տալիս»: